Բադասյանն ու ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հարկային և մաքսային հարցեր են քննարկել

Բադասյանն ու ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հարկային և մաքսային հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ, որի ընթացքում քննարկվել են հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցեր։

ՀՀ ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա են իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք հնարավորություն են տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Կարևորվել են երկու երկրների մաքսային և հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արագ և արդյունավետ լուծումներ տալ առաջացած աշխատանքային հարցերին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---