19 հոկտեմբերի 2021 - 12:20 AMT
Վարդանյան եղբայրների 300 մլն դրամ աջակցության շնորհիվ ՀՀ-ում 150 անապահով ընտանիք կերջանկանա

44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվել է բարեգործական կենսական նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկը:

Ամբողջ Հայաստանի տարածքից ընտրվել է150 սոցիալապես անապահով ընտանիք, որոնք տարիներ շարունակ երեխա չէին ունենում և միակ ճանապարհը արտամարմնային բեղմնավորումն էր:

Ծրագրի մեկնարկից 10 ամիս անց բազմաթիվ ընտանիքներում կյանքը վերաիմաստավորվել է: 45 զույգ արդեն սպասում է ապագա բալիկի լույս աշխարհ գալուն: Մյուսները բուժման և հետազոտությունների տարբեր փուլերում են: Անպտղության հաղթահարման ծրագրի իրականացման համար բարերարները տրամադրել են 300 մլն դրամ: