Ղազինյանն 8-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Ղազինյանն 8-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Ղազինյանը կրկին չի ընտրվել պաշտոնում։ Իշխանական պատգամավորները նրա թեկնածությունը մերժում են արդեն 8-րդ անգամ։

Ըստ Դոնթի բանաձևի, այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն ընդդիմությանն է։

Հանձնաժողովի նիստի ընթացքում Ղազինյանը հրաժարվել է պատասխանել պատգամավորների հարցերին և հրաժարվել է եզրափակիչ ելույթից։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել էր, որ եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---