ՌԴ-ն պատրաստ է ֆինանսավորել Երևանում մետրոյի 2 նոր կայարանի կառուցումը19 հոկտեմբերի 2021 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է ֆինանսավորել մետրոյի 2 նոր կայարանի կառուցումը Երևանում։ Դա պատրաստ է անել ՌԴ Արտահանվող վարկերի ապահովագրության գործակալությունը։ Այդ մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Նիկիտա Գուսակովը Երևանում ընթացող Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ «Մետրոգիպրոտրանսը» արդեն ներկայացրել է իր առաջարկները կառուցապատման նախագծի վերաբերյալ, գրում է Sputnik Արմենիան։ Երբ նախագիծը պատրաստ լինի, Ռուսաստանի Արտահանվող վարկերի ապահոգագրության գործակալությունը պատրաստ է քննարկել դրա հետ կապված ֆինանսական հնարավորութունները։ Շինարարության առաջին փուլը գնահատվում է $150 մլն, իսկ ընդհանուր արժեքը՝ $500 մլն։ Ավելի վաղ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հայտարարել էր, որ «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Գործարարը հայտնել է նաև, որ հայկական կողմից առաջարկվել է ձևափոխել մրցույթի նախագիծն ու Հրազդանի կիրճի վրայով անցնող մետրոյի կամրջի փոխարեն կառուցել նաև մեքենաների համար նախատեսված հնարավորություն ունեցող կրկնակի նշանակության կամուրջ։ «Մեր ճարտարապետներին խնդրեցի գեղեցիկ երկհարկանի կամուրջ նախագծել, որպեսզի այն կարողանա դառնալ Երևանի նոր խորհրդանիշը», – ասել էր նա։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |