ՌԴ-ն պատրաստ է ֆինանսավորել Երևանում մետրոյի 2 նոր կայարանի կառուցումը19 հոկտեմբերի 2021 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է ֆինանսավորել մետրոյի 2 նոր կայարանի կառուցումը Երևանում։ Դա պատրաստ է անել ՌԴ Արտահանվող վարկերի ապահովագրության գործակալությունը։ Այդ մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Նիկիտա Գուսակովը Երևանում ընթացող Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ «Մետրոգիպրոտրանսը» արդեն ներկայացրել է իր առաջարկները կառուցապատման նախագծի վերաբերյալ, գրում է Sputnik Արմենիան։ Երբ նախագիծը պատրաստ լինի, Ռուսաստանի Արտահանվող վարկերի ապահոգագրության գործակալությունը պատրաստ է քննարկել դրա հետ կապված ֆինանսական հնարավորութունները։ Շինարարության առաջին փուլը գնահատվում է $150 մլն, իսկ ընդհանուր արժեքը՝ $500 մլն։ Ավելի վաղ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հայտարարել էր, որ «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Գործարարը հայտնել է նաև, որ հայկական կողմից առաջարկվել է ձևափոխել մրցույթի նախագիծն ու Հրազդանի կիրճի վրայով անցնող մետրոյի կամրջի փոխարեն կառուցել նաև մեքենաների համար նախատեսված հնարավորություն ունեցող կրկնակի նշանակության կամուրջ։ «Մեր ճարտարապետներին խնդրեցի գեղեցիկ երկհարկանի կամուրջ նախագծել, որպեսզի այն կարողանա դառնալ Երևանի նոր խորհրդանիշը», – ասել էր նա։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |