Սամուել Սևյանը՝ ԱՄՆ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Սամուել Սևյանը՝ ԱՄՆ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը դարձել է ԱՄՆ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սենտ Լյուսիում անցկացված ԱՄՆ շախմատի առաջնությունում 11 տուրից հետո չեմպիոնը որոշվել է թայ-բրեյքում, գրում է Sputnik Արմենիան։

Հաղթող է դարձել Ուեսլի Սոն, երկրորդը Ֆաբիանու Կարուանան է, իսկ Սևյանը եզրափակել է եռյակը: Առաջին տեղի համար Սոն ստացել է 50,000 դոլար, իսկ Կարուանան և Սևյանը` 30,000-ական դոլար:

Ամերիկահայ շախմատիստ Սևյանն ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստերն է։ Նա նաև պատմության մեջ ամենաերիտասարդ վարպետներից է, ով այդ կոչումը նվաճել է 8 տարեկանում։ 13 տարեկանում Սևյանի վարկանիշն անցել է 2500-ը, ու նա գրոսմայստեր է դարձել։

Նրա առաջին մարզիչը միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---