ՀՀ տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում

ՀՀ տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության առաջարկած նախագծին, որով ՀՀ տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում:

ՀՀ կառավարությունն առաջարկել է վավերացնել «Տրանսպորտային միջոցի անձնագրի և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014-ի օգոստոսի 15-ի համաձայնագիրը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը պարզաբանել է, որ տվյալ համաձայնագրով անդամ երկրներում ստեղծվում է բոլոր տեսակի ավտեմեքենաների մեկ միասնական էլեկտրոնային հարթակ, ինչը, ըստ նրա, թույլ կտա մոնիտորինգ իրականացնել ու նաև հասկանալ, թե ինչ գործառույթ է իրականացնում տվյալ ավտոմեքենան, գրում է Sputnik Արմենիան։

Փոխնախարարը նաև հայտնել է, որ Հայաստանը համաձայնագրին միանում է վերապահումով։

«Նմանատիպ վերապահում արձանագրել է նաև համաձայնագրի հիմնադիր անդամ Ղազախստանը։ Սույն համաձայնագրի ազդեցությունը չի տարածվելու ՀՀ ԶՈւ և այլ զորքերի ինքնագնաց մեքենաների վրա, տեխնիկայի այլ միջոցների ու հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա»,– ասել է Գևորգյանը։

Նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։

Համաձայնագիրը ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխվարչապետների կողմից 2018թ. հունիսի 23-ին: Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իրականացրել են միայն Ռուսաստանի Դաշնությունն ու Ղրղզստանի Հանրապետությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---