Միջազգային համաժողով. Ինչպե՞ս Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը20 հոկտեմբերի 2021 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Օրգանիկ գյուղատնտեսություն, բնության պահպանություն և աղքատության նվազեցում. Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) նախաձեռնած միջազգային եռօրյա համաժողովի մասնակիցները բացահայտել են Հայաստանի էկո հնարավորությունները: Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ու միջազգային նշանակության ոլորտային հարցեր, գյուղատնտեսական կոոպերատիվների դերը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը և հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում։ Այս առումով, Գերմանիայի բնության պահպանության միությունն ու Ակբա բանկն արդեն 6 տարի համատեղ քայլեր են իրականացնում նշված խնդիրների լուծման և ոլորտի զարգացման համար։
«NABU-ի համար կարևոր է ունենալ ուժեղ գործընկերներ: Ակբա բանկը հենց այդպիսին է և փորձը ցույց է տալիս, որ այն ծրագիրը, որը մենք համատեղ ենք իրականացնում, լուրջ հաջողություններ է արձանագրել, քանի որ մեր ծրագրի ի հայտ գալուց հետո Հայաստանում օրգանիկի սերտիֆիկացման թիվն ավելացել է մոտ 50%-ով»,- նշել է NABU Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը։ «Ակբա բանկի հետ համագործակցությունը շատ կարևոր է. միասին կարողանում ենք ֆերմերներին ցույց տալ օրգանական գյուղատնտեսության ուժեղ կողմերը, տեսանելի դարձնել, որ այս ոլորտում կարելի է կայուն բիզնես իրականացնել,- նշել է Գերմանիայի բնության պահպանության միության գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը։
«Օրգանական գյուղատնտեսությունը նեղ սեգմենտ է, բայց շատ կարևոր ուղղություն է: Տեսնում ենք ոլորտի զարգացման պոտենցիալը. 6 տարիների ընթացքում կարողացել ենք գրանցել շոշափելի արդյունքներ։ Եթե ամփոփենք 6 տարում ինչի ենք հասել ու արդյո՞ք արդյունքները գոհացնում են, ես կպատասխանեմ՝ այո։ Մենք գիտենք, որ այս ոլորտում բոլորս միասին կարող ենք հաջողություն գրանցել: Մենք կանգ չենք առնելու ու պատրաստ ենք ձեզ հետ ճանապարհ անցել»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |