ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը դիտարկվել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնումը

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը դիտարկվել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնումը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Մոսկվայում եռակողմ աշխատանքային խմբի նիստում դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները։

Քննարկվել է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 20-ին կողմերն անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը։ Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:

Գրիգորյանը Մոսկվա մեկնելուց առաջ ասել էր, որ երկաթուղու մասով որոշակի պատկերացումներ ձևավորել են։ «Մենք որոշակի պատկերացումներ ձևավորել ենք երկաթուղու մասով, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու է ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակում։ Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---