Բաքուն ազատել է իրանցի վարորդներին

Բաքուն ազատել է իրանցի վարորդներին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին, որոնք ձերբակալվել էին Գորիս-Կապան ճանապարհին, որի մի հատվածում Ադրբեջանն անցակետ է տեղադրել։ Նրանք փոխանցվել են Իրանին։ Այդ մասին հայտնել է Sputnik Ադրբեջանը` երկրի Պետական մաքսային կոմիտեին հղումով։

Ադրբեջանը վարորդներին մեղադրում էր Լեռնային Ղարաբաղ բեռնափոխադրումներ իրականացնելու մեջ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, վարորդները ձերբակալվել էին սեպտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի սահմանով «մաքսանենգության փորձի», ինչպես նաև «Ադրբեջանի սահմանն առանց պատշաճ փաստաթղթերի և անցակետերի շրջանցումով հատելու համար»։

Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի իր հսկողսության տակ հայտնված հատվածում անցակետ է տեղադրել և զննում է ճանապարհով անցնող իրանական բեռնատարները և մաքսատուրք գանձում վարորդներից։ Ադրբեջանի այդ գործողությունները կտրուկ արձագանքի արժանացան Իրանում, երկու երկրների հարաբերությունները վատթարացան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---