Հարությունյան․ Տաթևում ՔՊ-ն մեծամասնություն չի ստացել, «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիրը» 1 ձայնով առաջ են

Հարությունյան․ Տաթևում ՔՊ-ն մեծամասնություն չի ստացել, «Շանթ դաշինքն» ու  «Ապրելու երկիրը» 1 ձայնով առաջ են

PanARMENIAN.Net - «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ներկայացուցիչ Շահեն Հարությունյանը, անդրադառնալով Տաթև համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկին, ասել է, որ եթե գումարել «Շանթ դաշինքի» և «Ապրելու երկրի» ստացած քվեները, կարելի է տեսնել, որ մեկ ձայնով առաջ են անցել, ու այդպիսով ՔՊ-ն չի կարողացել մեծամասնություն ստանալ։

Հարությունյանը վերահաստատել է, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չեն ձևավորի, գրում է «Առավոտը»։

Տաթև համայնքում վերահաշվարկ իրականացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության «կողմ» ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության «կողմ» ձայներն ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «կողմ» ձայներն ավելացել են 8-ով, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել 3-ով։

Ըստ համայնքում վերահաշվարկի՝ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը Տաթևում եղել է 2613, ՔՊ-ն ստացել է 1288 քվե, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 952, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 337 քվե: Ստացվում է, որ վերջին երկու կուսակցության ձայների հանրագումարը 1289 է, իսկ ՔՊ-ինը՝ 1288:

Անդրադառնալով կոալիցիա կազմելու հարցում «Ապրելու երկիր» կուսակցության հետ պայմանավորվածության առկայությանը՝ Հարությունյանն ասել է. «Ապրելու երկիր» կուսակցության հետ շփումները եղել են դեռևս ընտրությունների արդյունքների և վերահաշվարկի հետ կապված: Այսօր է ավարտվել վերահաշվարկը. հիմա Գորիսից ենք վերադառնում: Դեռ չենք հանդիպել: Կհանդիպենք, կքննարկենք: Երկուշաբթի օրը կլինի Տաթև համայնքի ավագանու առաջին նիստը, այդ օրը պետք է ընտրվի համայնքապետ, ուստի մինչև շաբաթվա վերջ կլինի հստակեցում»:

Շահեն Հարությունյանն ասել է նաև, որ ընդհանուր առմամբ գոհ են ընտրությունների արդյունքներից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---