ԱԽ քարտուղար․ ՄԻՊ-ին մի քանի ամիս է մնացել՝ ՔՊ-ն նոր թեկնածու կառաջադրի

ԱԽ քարտուղար․ ՄԻՊ-ին մի քանի ամիս է մնացել՝ ՔՊ-ն նոր թեկնածու կառաջադրի

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ռուսարմինֆոյի» եթերում դժգոհություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունից՝ նշելով, որ նրան մի քանի ամիս է մնացել, որից հետո ՔՊ-ն նոր թեկնածություն կառաջդրի։

Գրիգորյանն ասել է նաև, թե Թաթոյանից «անաչառ հայտարարություն չի տեսել»։ Ըստ նրա, ՄԻՊ հայտարարություններն ավելի շատ քաղաքական բնույթ են կրում, և նա «հանդես է գալիս հակահեղափոխության դիրքերից»։

ԱԽ քարտուղարն ասել է, որ ՄԻՊ-ը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետագայում հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարությունների կողմից։

«Նրան մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, որից հետո կկարողանա արդեն ակնհայտ քաղաքական գործունեություն ծավալել։ Նրա ժամկետը սպառվում է և ես վստահ եմ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նոր թեկնածու կառաջադրի ՀՀ ՄԻՊ պաշտոնում»,-ասել է Գրիգորյանը։

ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով ՊՆ կողմից Գեղարքունիքի մազրում ադրբեջանցիների ամրակայման մասին հայտարարությունը ՊՆ կողմից հերքելուն, նշել է, որ դրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---