Ֆրանսիայի դեսպան․ ՀՀ հետ համատեղ ծրագրերի «ճանապարհային քարտեզ» կմշակվի

Ֆրանսիայի դեսպան․ ՀՀ հետ   համատեղ ծրագրերի «ճանապարհային քարտեզ» կմշակվի

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահեցնելով, որ ամեն ինչ կանի, որ երկու երկրի հարաբերությունները նոր թափ ստանան, ասել է, որ նախատեսվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ առաջիկայում մշակել համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ, մասնավորապես տարբեր ենթակառուցվածքային ու ծրագրերում վերջիններիս մասնակցությամբ:

Անդրադառնալով ՀՀ և Ֆրանսիայի հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է, որ պիտի կարողանանք ուժեղացնել համագործակցությունը տնտեսական ոլորտում, որովհետև «մնացած ոլորտներում կամ ամեն ինչ արել ենք, կամ ամեն ինչ անելու ճանապարհին ենք»:

Փաշինյանը դա չափազանց կարևոր է համարել երկու երկրի քաղաքական հարաբերություններն ամրապնդելու ու ավելի արդյունավետ դարձնելու իմաստով:

Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, ԼՂ հարցի ու խաղաղ բանակցությունների արդյունավետության, հակամարտության կարգավորման առումով:

«Հույս ունեմ, որ ահա այս հարցերի համատեքստում նոր ակտիվություն կցուցաբերվի Ձեր նշանակման արդյունքում և նախկինում մեր ունեցած հարուստ օրակարգը նաև կնշանավորվի ու կարժանավորվի նոր ձեռքբերումներով»,- ասել է կառավարության ղեկավարը:

Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցի կարևորության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված 2.6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացմանը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական առաջ մղմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---