Կորոնավիրուսի 1962 նոր դեպք է գրանցվել և 39 մահ

Կորոնավիրուսի 1962 նոր դեպք է գրանցվել և 39 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1962 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 293,014-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 39 դեպք է գրանցվել, 31-ը՝ կորոնավիրուսից և մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5975 դեպք կա, այլ պատճառով՝ 1256:

Ապաքինվել է ևս 1219 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 259,705 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 26,078 է։

Հոկտեմբերի 21-ին կատարվել է 16,888 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,975,680 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---