Արշիլ Գորկու նոր կտավ է հայտնաբերվել

Արշիլ Գորկու նոր կտավ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ամերիկկահայ հայտնի նկարիչ Արշիլ Գորկու (1904-1948 թթ․) նոր կտավ է հայտնաբերվել, որը նոյեմբերին ցուցադրվելու է Նյու Յորքի Hauser & Wirth պատկերասրահում։

«Անվերնագիր» («Վիրջինիայի ամառը») կոչվող կտավը տասնամյակներ շարունակ թաքնված է եղել գեղանկարչի մեկ այլ կտավի տակ, որը հեղինակը վրձնել էր կյանքի մայրամուտին, գրում է The New York Times-ը։

Արշիլ Գորկին XX դարի աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն է և սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչ։ Նրան համարում են նախորդ դարի ամերիկյան մեծագույն գեղանկարիչներից մեկը։ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց հետո Արշիլ Գորկին գեղարվեստի մոդեռնիստական ուղղությունը միախառնել է իր ազգային մշակույթի և բյուզանդական արվեստի տարրերի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---