Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի23 հոկտեմբերի 2021 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Կապալառու ընկերությունների հետ հիմնանորոգման պայմանագրեր են կնքվել։ «Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը»,-ասվում է գրառման մեջ։ Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով: 2020-ին հիմնանորոգված 12 մանկապարտեզ է շահագործման հանձնվել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այժմ հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ դոնոր կառույցների հետ է հիմնանորոգվում և ևս 6 նորոգվելիք մանկապարտեզների հետ ընդհանուր՝ 34 մանկապարտեզ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |