Կունենա՞ն արդյոք ՀԱԿ-ն ու Մարքսիստական կուսակցությունը խաղաղ կյանք «մեղրամսից» հետո

PanARMENIAN.Net - «Դավիթ Հակոբյանի (Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ`խմբ.) նեղսրտությունը հիմնավորված է նրանով, որ երբ ՀԱԿ-ի կուսակցությունները քննարկում էին թեկնածուներին եւ բանակցում էին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակի շուրջ, նա հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ եւ ցանկություն հայտնեց զբաղեցնել երրորդ տեղը ցուցակում»,-հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը:



Նրա խոսքերով, մարտի 15-ին կոնգրեսի քաղխորհուրդը լիազորեց կենտրոնական գրասենյակին կազմել ավագնու խորհրդի թեկնածուների ցուցակը: Երբ ցուցակը պատրաստ էր, դաշինքի բոլոր կուսակցությունները, այդ թվում նաեւ Մարքսիստական կուսակցությունը, գրավոր ձեւով իրենց համաձայնությունը հայտնեցին կազմված ցուցակի հետ:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը ՀԱԿ-ից դուրս գալու պաշտոնական դիմում է ներկայացրել, ինչի մասին նա ասել էր մեկ օր առաջ` Արման Մուսինյանը հայտարարել է, որ Դավիթ Հակոբյանը պաշտոնապես դեռեւս ՀԱԿ-ի քաղխորհուրդ դիմում չի ներկայացրել կոնգրեսի կազմից դուրս գալու մասին:



Մարտի 23-ին Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, թե ՀԱԿ-ի եւ Մարքսիստական կուսակցության մեղրամիսն ավարտվել է եւ եթե կոնգրեսը չվերանայի Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի թեկնածուների ցուցակը, ապա նրա կուսակցությունը դուրս կգա ՀԱԿ-ի կազմից: Օրվա վերջում ՀԱԿ-ը հայտարարեց, որ ցուցակը չի փոխվելու:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---