ՌԴ-ում Covid-19-ով վարակման նոր դեպքերի և մահացության ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել

ՌԴ-ում Covid-19-ով վարակման նոր դեպքերի և մահացության ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Covid-19-ով վարակման նոր դեպքերի և մահացության ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել։ Հոկտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 37, 678 նոր դեպք է գրանցվել, որը ամենամեծ ցուցանիշն է համավարակի բռնկումից ի վեր, գրում է Deutsche Welle-ն։

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր քանակը ՌԴ-ում կազմել է 8,205,983 մարդ։

Աճում է նաև մահացության օրական ցուցանիշը։ Ըստ օպերշտաբի տվյալների, մեկ օրում Covid-19-ից և դրա հետևանքներից մահացել է 1075 մարդ։ Սա նույնպես առավելագույն ցուցանիշ է համավարակի բռնկումից ի վեր։

Ընդհանուր առմամբ ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է 229,528 մարդ։

Արդեն մի քանի շաբաթ շարունակվող վարակման նոր դեպքերի աճի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում ոչ աշխատանքային օրեր է հայտարարել հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը, իսկ առավել բարդ համաճարակային իրավիճակով շրջաններում՝ արդեն հոմտեմբերի 23-ից։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում, սահմանափակումները կարող են նոյեմբերի 7-ից հետո կրկին երկարացվել։

Photo. TASS
 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---