Պեսկով․ Եթե Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվի, կհայտնենք

Պեսկով․ Եթե Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվի, կհայտնենք

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում Կրեմլը ժամանակին կհայտնի, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԻԱ Նովոստի պետական գործակալության տելեգրամ-ալիքը, իր աղբյուրի վրա հղումով, հայտնել էր, որ Նոյեմբերի սկզբին Մոսկվայում կարող է կայանալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին ակնկալվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։

«Եթե նմանատիպ պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ժամանակին կտեղեկացնենք այդ մասին»,-ասել է նա՝ պատասխանելով ակնկալվող հանդիպման մասին հարցին։

Նմանատիպ տեղեկություն հայտնել էր նաև Аliqmedia-ն՝ դիվանագիտական վստահելի աղբյուրների վրա հղումով։

Photo. TASS
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---