Պապիկյան․ Սյունիքում այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի 2022-ի գարնանը

Պապիկյան․ Սյունիքում այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի 2022-ի գարնանը

PanARMENIAN.Net - Սյունիքում ակտիվ ընթացքի մեջ է այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն 2022-ի գարնանը։ Այդ մասին ֆեյսբության իր էջում տեղեկացրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ արդյունքում մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ։

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այսօր այցելել ենք Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։

Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ»,- ասվում է գրառման մեջ։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ Սեպտեմբերի 14-ից ադրբեջանցիները սկսել են ստուգել նաև իրանական ավտոբուսները։ Ադրբեջանը իրանցի երկու վարորդի էր ձերբակալվել, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---