Վանաձորի նախկին քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին «Ասլանյան» դաշինքով

Վանաձորի նախկին քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին «Ասլանյան» դաշինքով

PanARMENIAN.Net - Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վանաձոր, Դարպաս, Գուգարք և Շահումյան համայնքների սիրելի բնակիչներ, ձեր վստահության քվեն հնարավորություն է տալու ավարտել կիսատ մնացած բազմաթիվ ծրագրերը, նախանշել նորերը, զարգացնել միջազգային գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցության ստեղծած հնարավորությունները՝ համայնքում նոր ծրագրեր իրականացնելու համար, ինչպես նաև խոշորացման փուլում ամեն ինչ անել ապահովելու համար փոփոխությունների հնարավորինս անցնցում և սահուն գործընթացը»,-ասվում է գրառման մեջ:

Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 5-ին։

Մամիկոն Ասլանյանը որպես Վանաձորի քաղաքապետ պաշտոնավարել է 5 տարի։ Նա պաշտոնից հեռացել է հոկտեմբերին, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վանիկ Օհանյանը, որ իշխող ուժի թեկնածուն չի լինելու առաջիկա ընտրություններին։ Նա չի լինելու ՔՊ թեկնածուն ՏԻՄ ընտրություններում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---