Առուշանյանը չի վերցնի պատգամավորի մանդատը, մնալով Գորիսի քաղաքապետ

Առուշանյանը չի վերցնի պատգամավորի մանդատը, մնալով Գորիսի քաղաքապետ

PanARMENIAN.Net - «Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում կալանավայրից «ՔՊ-ին հաղթած Առուշ Առուշանյանը որոշում է կայացրել՝ կմնա Գորիսում որպես քաղաքապետ»: Այդ մասին ասվում է դաշինքի ֆեյսբուքյան էջում։

Առուշ Առուշանյանը կարող էր վերցնել ԱԺ պատգամավորի մանդատը, քանի որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր է դրել, իսկ ցուցակում հաջորդ համարը Առուշ Առուշանյանն է։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի խնդրանքով փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այցելել է «Երևան-Կենտրոն ՔԿՀ»՝ իմանալու, թե Առուշանյանը ո՞րն է ընտրելու՝ մանդա՞տը, թե՞ Գորիսը։

Առուշանյանն ընտրել է Գորիսը։ Մեզ հետ զրույցում Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասել է որ Առուշանյանը հաստատում է իր հոր դիրքորոշումը, և չի վերցնելու մանդատը»,-ասվում է գրառման մեջ։

«Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ համարը Ասպրամ Կրպեյանն է՝ Թաթուլ Կրպեյանի դուստրը, և, ըստ ամենայնի, նա էլ կզբաղեցնի թափուր մանդատը, եթե Դավիթ Սեդրակյանը 1 շաբաթվա ընթացքում մանդատից հրաժարվելու իր դիմումը հետ չվերցնի»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---