ՌԴ-ում «պատվաստվելուց» հետո Covid 19-ով հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը25 հոկտեմբերի 2021 - 19:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում «Սպուտնիկ V»-ով «պատվաստվելուց» հետո Covid-19-ով ծանր հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը։ Այդ մասին հայտարարել է Գամալեայի անվան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ «Եթե «Սպուտնիկ V»-ով իբր պատվաստված մարդիկ ծանր հիվանդանում են, ապա, ինչպես վկայում են տվյալները, նրանք, ցավոք, օգտվել են գնած, կեղծ հավաստագրերից։ «Պատվաստվելուց» հետո Covid 19-ով հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։ Նա նշել է, որ պրեպարատի մարկերի առկայության հետազոտմամբ կարելի է պարզել՝ մարդն իրականում պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, թե ոչ։ Ըստ Գինցբուրգի, պատվաստման հավաստագրերի գնումը միայն մի մասն է այն ամենի, ինչ կատարվում է։ «Մարդիկ գումար են ծախսում, հետո սեփական փողով հիվանդանում և մահանում են։ Նրանք իրենք իրենց են խաբում։ Նաև նրանք մահացու վտանգի են ենթարկում մյուսներին»,-ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ-ում խարդախությամբ զբաղվող հանցախումբ էր հայտնաբերվել, որը կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ հավաստագրեր է վաճառել։ Խմբի կազմում 2 բուժաշխատող է եղել, որոնք պատվաստման մասին տեղեկատվությունը մուտքագրել են տեղեկատվական համակարգ, և ևս 6 անձ, որոնք վաճառում էին հավաստագրերը համացանցով։ Նրանք հասցրել են մոտ 1000 այդպիսի հավաստագիր վաճառել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում |