Մհեր Արմենիա Շուռնուխից ոտքով գալիս է Երևան․ Նա համազգային շարժում է մեկնարկում

Մհեր Արմենիա Շուռնուխից ոտքով գալիս է Երևան․ Նա համազգային շարժում է մեկնարկում

PanARMENIAN.Net - «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ, երգիչ Մհեր Մեսրոպյանը, որն առավելապես հայտնի է որպես Մհեր Արմենիա, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով գալիս է Երևան։ Նա հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին, որը կոչված է թույլ չտալու, որ նոյեմբերի 9-ին ստորագրվի նոր եռակողմ համաձայնագիր, որը ցավոտ հետևանքներ կունենա։ Այդ մասին Մհեր Արմենիան հայտարարել է «Ազգի ձայն» կուսակցության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։

Նրան ուղեկցում են իր երկու թիմակիցը։ Մհեր Արմենիան կոչ է արել հայրենակիցներին միանալ իրենց, միանալ շարժմանը։ Նա նշել է, որ ճանապարհը կտևի 15 օր և նոյեմբերի 7-ին իրենք ծրագրում են լինել Հանրապետության հրապարակում։

Շարժման պահանջն է կառավարության հրաժարականը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սակայն, օրենսդրի հրաժարական չեն պահանջում։

Մհեր Արմենիան հայտարարել է նաև, որ ժամը մեկ դուրս են գալու ուղիղ եթեր։

«Ազգի ձայն» կուսակցությունը հիմնվել է 2021 թվականի ապրիլին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---