Սիմոնյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է Կիպրոս-ՀՀ-Հունաստան խորհրդարանական ձևաչափի մեկնարկը

Սիմոնյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է Կիպրոս-ՀՀ-Հունաստան խորհրդարանական ձևաչափի մեկնարկը

PanARMENIAN.Net - Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այդ երկրի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ հանդիպմանը մեծապես կարևորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում:

Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Կողմերն անդրադարձել են Կիպրոսի հիմնահարցին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում շարունակելու է աջակցել Կիպրոսին և կողմ է բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորմանը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի սկզբունքները: Երկուստեք արձանագրվել է անել առավելագույնը համագործակցությունն ու բարեկամությունն առավել ամրապնդելու ուղղությամբ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի անգնահատելի դերակատարությունը Կիպրոսի հասարակական և քաղաքական կյանքում:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործմանը:

Զրուցակիցները քննարկել են կիպրական կողմի ներդրումային հնարավորությունները` կարևորելով Կիպրոսի հետ տնտեսական և զբոսաշրջային համագործակցությունը:

Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Զրուցակիցները քննարկել են կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---