Մարության․ 2-3 ամսից կսկսվի տրանսպորտում վճարման քարտային համակարգի ներդրումը26 հոկտեմբերի 2021 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստում հայտարարել է, որ 2-3 ամսից հասարակական տրանսպորտում երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրման գործընթաց կսկսվի։ Նա նշել է, որ սկզբնական շրջանում կգործեն և կանխիկ վճարման համակարգը, և էլեկտրոնայինը։ Մինչ ամբողջությամբ վճարման էլեկտրոնային համակարգին անցնելը, բոլոր ավտոբուսներում ժամանակավորապես կտեղադրվեն 100 դրամանոցներ ընդունող մետաղադրամների հաշվիչներ։ Մարությանը նշել է, որ ներդրվելու է էլեկտրոնային ամենաարդիական համակարգը։ «Այն նույնիսկ ավելի լավը կլինի, քան որոշ եվրոպական քաղաքներում»,-ասել է նա։ Քաղաքապետը նշել է, որ արդեն այս շաբաթ էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրման մրցույթ կհայտարարվի: Մարությանը նաև ասել է, որ Երևանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսը հասել է Երևան։ Նա նշել է, որ հանձնման-ընդունման, մաքսազերծմնան և փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները պատրաստ կլինեն մտնելու երթուղի: 2020-ին Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, դրանք ներկայումս սպասարկվում են: Եվս 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս, կրկին համայնքի միջոցներով, ձեռք է բերվել 2021-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |