Ադրբեջանցիները չեն ուզել փոխանակել Շուշիում մնացած Գառզուի, Ժանսեմի, Սարյանի գործերն իրենց նկարիչների կտավների հետ

Ադրբեջանցիները չեն ուզել փոխանակել Շուշիում մնացած Գառզուի, Ժանսեմի, Սարյանի գործերն իրենց նկարիչների կտավների հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները չեն ցանկացել փոխանակել Շուշիում մնացած հայազգի հայտնի նկարիչներ Գառզուի, Ժանսեմի, Սարյանի գործերն իրենց նկարիչների կտավների հետ։ Այդ մասին տեղեկացրել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, գրում է «Առավոտը»։

Ղարախանյանը նշել է, որ Արցախում ադրբեջանցի նկարիչների 40 գործ կա, և իրենք ռուս խաղաղապահների միջոցով առաջարկել են այդ գործերը փոխանակել հայկական մշակութային ժառանգության հետ, սակայն դրական պատասխան չեն ստացել։

Նախարարը հիշեցրել է, որ 2020թ. պատերազմի արդյունքում բացի հազարավոր մարդկային զոհերը, տարածքային կորուստները՝ մենք ունեցանք նաև պատմամշակութային ժառանգության կորուստներ:

«Բազմաթիվ՝ ավելի քան 1500 եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, խաչքարեր, թանգարաններ, արգելոցներ և այլ պատմամշակութային օջախներ անցել են ադրբեջանական վերահսկողության տակ: Այսօր այդ 1500-ից 90-ն արդեն ֆիզիկապես ոչնչացվել են կամ նրանցից ի սպառ ջնջվել է հայկական հետքը»,-ասել է նախարարը:

Նա, սակայն, նշել է, որ մինչ պատերազմը բոլոր հուշարձանները անձնագրայնացվել են, այսինքն՝ կազմվել է նրանցից յուրաքանչյուրի մասին առկա տեղեկությունների ամբողջությունը, լուսանկարվել բոլոր մանրամասներով, և այդ ամենը պահպանվել է թվային տարբերակով: Այդ թվային արխիվը պատերազմի ընթացքում արագ տարհանվել է և տեղափոխվել Հայաստան: Այժմ Արցախի «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կայք է ստեղծում, որում կլինեն Արցախի բոլոր հուշարձանների մասին տեղեկություններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---