ՀՀ-ում կորոնավիրուսի 2074 նոր դեպք կա և 45 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 2074 նոր դեպք կա և 45 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2074 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 300,143-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 45 դեպք է գրանցվել, 39-ը՝ կորոնավիրուսից և մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6151 դեպք կա, այլ պատճառով՝ 1269:

Ապաքինվել է ևս 714 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 263,716 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 29,007 է։

Հոկտեմբերի 26-ին կատարվել է 13,696 թեստավորում, ընդհանուր առմամբ 2,032,310 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---