Ամանորի տոները կրճատելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Ամանորի տոները կրճատելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Ամանորին հանգստյան օրերի կրճատում նախատեսող օրինագիծը։ Կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 16-ը, 3-ը ձեռնպահ է մնացել:

Ըստ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

Ըստ սեպտեմբերին կայացված կառավարության որոշման՝ Ամանորի և Սբ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։ Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ն աշխատանքային օրեր են սահմանվում։

«Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաև հունվարի 2-ը և 7-ը (մեռելոցը), սակայն, առաջարկը մերժվեց։

Ազգային ժողովում Ամանորի ոչ աշխատանքային օրերի հարցի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով ոչ աշխատանքային օրերը կրճատելու որոշմանը, ասել է, որ ամանորյա տոներն իրականում որկրամոլության մրցավազք են, իսկ որկրամոլությունը մահացու մեղք է համարվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---