ՀՀ քաղաքացիության տրամադրման ժամկետը կկրճատվի մինչև 90 աշխատանքային օր․ Նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

ՀՀ քաղաքացիության տրամադրման ժամկետը կկրճատվի մինչև 90 աշխատանքային օր․ Նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Կողմ է քվեարկել 58 պատգամավոր, 3-ը ձեռնպահ է մնացել։

Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քննարկման ժամկետը կրճատել մինչև 90 աշխատանքային օր՝ գործող 6 ամսվա փոխարեն։

Ըստ նախագծի, ազգությամբ հայ երեխաները, ում ծնողները ՀՀ քաղաքացի չեն, Հայաստանում բնակություն հաստատելու պահից քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք կստանան:

Նախատեսվում է նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի:

Նախագծով սահմանվում է նաև ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը:

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ՀՀ քաղաքացիներից ծնված երեխաների կողմից քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ դրույթները։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---