Հոկտեմբերի 31-ը պատվաստումների օր կլինի Գյումրիում

Հոկտեմբերի 31-ը պատվաստումների օր կլինի Գյումրիում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ը, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ, պատվաստումների օր կլինի Գյումրիում։

Ժամը 11:00-ից «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը։

Դրա նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Հոկտեմբերի 24-ին նմանատիպ միջոցառում է իրականացվել Երևանում՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---