ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել ադրբեջանցիների կողմից 32 գլուխ կովի և 13` հորթի հափշտակման քրգործը

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել ադրբեջանցիների կողմից 32 գլուխ կովի և 13` հորթի հափշտակման քրգործը

PanARMENIAN.Net - Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել հոկտեմբերի 3-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի մի խումբ անձանց կողմից, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով և 13 գլուխ հորթ բացահայտ հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 12,370,000 դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքով քրգործը։

Նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու փաստով քրգործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---