Էրդողան․ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, եթե վերջինս լուծի իր խնդիրները Բաքվի հետ

Էրդողան․ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ,  եթե վերջինս լուծի իր խնդիրները Բաքվի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, եթե վերջինս լուծի իր խնդիրները Բաքվի հետ։

«Ամուր խաղաղության կառուցման համար պայմաններն այժմ բարենպաստ են, ինչպես երբեք։ Այդ հարցում Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խնդիրները կարգավորելու անկեղծ կամք դրսևորի։ Եթե նա անի դա, ոչ մի խոչընդոտ չի լինի Թուրքիայի և ՀՀ հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Թուրքիայի մասնակցությամբ իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը շահավետ տնտեսական և առևտրային հարաբերություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար։

«Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում Իրանը, Վրաստանը և Հայաստանը, կշահեն դրանից»,-ասել է Էրդողանը։

Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) մասնակցել են նորակառույց միջազգային օդանավակայանի բացմանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---