Պեսկով․ Bayraktar-ների մատակարարումն Ուկրաինային կարող է բացասական հետևանքներ ունենալ

Պեսկով․ Bayraktar-ների մատակարարումն Ուկրաինային կարող է բացասական հետևանքներ ունենալ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից Bayraktar տիպի ԱԹՍ-ների մատակարարումն Ուկրաինային, հայտարարել է, որ մտավախությունները հաստատվում են և առաքումները կարող են բացասական հետևանքների և ապակայունացման հանգեցնել։

Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը ցուցադրել է թուրքական Bayraktar-ի առաջին մարտական կիրառումը Դոնբասում։ Նշվում է, որ Bayraktar-ը կառավարվող ռումբի միջոցով հրետանային միավոր է ոչնչացրել։ Տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ ֆեյսբուքյան էջում։

«Մենք իրոք առանձնահատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, սակայն, տվյալ դեպքում, ցավոք, մեր այն մտավախությունները, որ նման առաքումներն ուկրաինական զինուժին կարող են հանգեցնել ապակայունացման շփման գծում, հաստատվում են »,-ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ դա չի նպաստում «այդ ներուկրաինական խնդրի լուծմանը»։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ թուրքական արտադրության ԱԹՍ-ները գնվել են Ռուսաստանին «զսպելու» և սեփական տարածքը պաշտպանելու համար։

Ուկրաինայի ՊՆ-ն և Թուրքիայի Bayraktar ընկերությունը ԱԹՍ-ների սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին հուշագիր են ստորագրել։ Կենտրոնը նախատեսվում է կառուցել Կիևի մերձակայքում։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---