Փաշինյան․ Փելա սարում դիրքային փոփոխություն չի եղել

Փաշինյան․ Փելա սարում դիրքային փոփոխություն չի եղել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Փելա սարում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել:

«2020-ի դեկտեմբերից ինչ դիրքերում եղել ենք, նույն դիրքերում շարունակում ենք մնալ»,-ասել է նա:

«ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ պարզաբանում է տվել և ասել է, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: 2020 թվականի դեկտեմբերից սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն էր իրականացնում այն դիրքերում, որոնք եղել են նաև նախկինում: Ես չգիտեմ՝ ուրիշ ինչի մասին կարելի է արձանագրում անել», - ասել է նա:

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն, խոսելով ԱԺ-ում փակ քննարկման մասին, ասել էր, որ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը վստահեցրել են, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ «Սակայն ռուսական կողմի որոշմամբ` ռուսական հենակետը հանվել է»,–ասել է Օհանյանը

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Կապանի Փելա սարը հանձնել են Ադրբեջանին։ Մամուլի այդ տեղեկությունները որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Նրա խոսքով` եղել են չափագրումներ, էլեկտրոնային քարտեզով սարի երկու հատվածում տեղակայվել են հայ և ադրբեջանցի զինծառայողները։ ԱԱԾ-ն հերքել է այդ լուրերը` ասելով, որ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---