Հայաստանի երկնքի պողպատե թռչունները. «Արմենիան Հելիքոփթերս» (Տեսանյութ)

Հայաստանի երկնքի պողպատե թռչունները. «Արմենիան Հելիքոփթերս» (Տեսանյութ)

PanARMENIAN.Net - Երեք տարի առաջ Հայաստանի երկնքում հայտնվեցին պողպատե թռչունները։ «Արմենիան Հելիքոփթերսը» ներդրել է ուղղաթիռային թռիչքների ծառայություն՝ հավաքելով ավիացիայի ոլորտում աշխատող պրոֆեսիոնալ թիմ. երկինք բարձրացան բազմաֆունկցիոնալ ուղղաթիռները։

«Սկզբում որոշվեց՝ ի՞նչ տիպի թռիչքներ է տեսականորեն հնարավոր իրականացնել Հայաստանում, որից հետո ընտրվեցին ուղղաթիռների տիպերն ու ձեռք բերվեց առաջին ուղղաթիռը: Այն ամերիկյան արտադրության Robinson R66 ուղղաթիռն է՝ նախատեսված է 4 ուղևորի համար,- նշել է «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը։

«Արմենիան Հելիքոփթերսը» թռիչքներ է իրականացնում ամենատարբեր առիթներով։ Զբոսաշրջիկների համար մշակվել են հատուկ երթուղիներ, ինչի շնորհիվ հնարավոր է տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը՝ խնայելով ժամանակը։ Ինչպես՝ թռիչք դեպի Տաթև կամ Խոր Վիրապ։

Ամերիկյան Robinson R66-ից հետո ձեռք է բերվել երկրորդ ուղղաթիռը՝ Airbus H 30-ը՝ մինչև 6 ուղևորի համար։ Իսկ երրորդ ուղղաթիռն արդեն անհրաժեշտություն էր շտապ օգնության աշխատանքներ կատարելու՝ հիվանդներ տեղափոխելու համար։ 2019-ին բանակցություններ սկսվեցին «Էյրբաս» ընկերության հետ և հատուկ հայկական ընկերության պատվերով ձեռք է բերվել H125-ը. գործընկերն ԱԳԲԱ Լիզինգն էր։

«Բանակցություններ սկսեցինք ԱԳԲԱ Լիզինգի հետ և որոշում կայացվեց ձեռք բերել H125 ուղղաթիռը։ Բանակցությունները հաջող ավարտելուց հետո մենք ձեռք բերեցինք H125-ը, որն «Էյրբասի» կողմից Հայաստանին վաճառած առաջին ուղղաթիռն է է, մասնավորապես՝ «Արմենիան Հելիքոփթերսին»՝ ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորման միջոցով»,- նշել է Արսեն Մանուկյանը։

44-օրյա պատերազմի ընթացքում «Արմենիան Հելիքոփթերսն» իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը՝ փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր՝ տեղափոխելով նրանց Երևանի մասնագիտացված կենտրոններ: Առաջիկայում կբացվի «Արմենիան Հելիքոփթերսի» տեխնիկական սպասարկման կենտրոնը, որը նախատեսվում է դարձնել տարածաշրջանում «Էյրբասի» պաշտոնապես սերտիֆիակացված կենտրոնը։

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---