Փաշինյան․ Լոքդաունի չենք գնա, խստացումներ կարվեն՝ դիմակը բաց տարածքում կարող է պարտադիր դառնալ

Փաշինյան․ Լոքդաունի չենք գնա, խստացումներ կարվեն՝ դիմակը բաց տարածքում կարող է պարտադիր դառնալ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում լարված գնահատելով համաճարակային վիճակը, հայտարարել է՝ չի բացառում, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր դառնա։

«Չնայած լարված վիճակին, չպետք է լոքդաունի գնանք, բայց խստացումներ կլինեն, պետք է դիմակների կրման ռեժիմը խստացնենք։ Հիմա քննարկում ենք բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր դարձնելու հարցը։ Չեմ բացառում, որ նման որոշում կկայացվի»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված վիճակն իր ընտանիքում։ Նա ասել է, որ ընտանիքի 6 անդամից բոլոր ավագները պատվաստվել են, բացի երկու երեխաներից։

«Վերջերս մեր 14-ամյա դուստրն է կորոնավիրուսով վարակվել, որի մասին մեկ շաբաթ անց ենք իմացել։ Մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց նրանից։ Այսինքն` մենք տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը»,-ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով պատվաստումների մասին կեղծ հավաստագրերի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ են անցնում այդ քրգործերով։ Նա ասել է նաև, որ պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար 6 կալանավորված կա։

Հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302,450 -ի: Մահվան 49 դեպք է գրանցվել, 38-ը՝ կորոնավիրուսից և մահվան 11 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6189 դեպք կա, այլ պատճառով՝ 1280:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---