Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել:

Գրանցվել է մահվան 1 դեպք։ Հիվանդ 69-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարութուն մի շարք ուղեկցող հիվանդություններ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 148 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16,197 քաղաքացու հետազոտություն, որից 1828-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 Ուշագրավ
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն»,-ասել է նա
Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է hրամանագիրը
---