Ավանեսյան․ Կորոնավիրուսով՝ թթվածնային կախվածությամբ 1500 հիվանդից միայն 5-ն է պատվաստված28 հոկտեմբերի 2021 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում անդրադառնալով պատվաստումների անհրաժեշտությանը, նշել է, որ կորոնավիրուսով թթվածնային կախվածությամբ 1500 ծայրահեղ ծանր և ծանր հիվանդից միայն 5-ն է պատվաստված։ Նա ասել է նաև, որ կորոնավիրուսով վարակված 30,433 քաղաքացուց պատվաստված է 1702-ը, իսկ հոսպիտալացված ավելի քան 3000 -ից՝ ընդամենը 96-ը։ Նախարարը կարևորել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները՝ նշելով, որ այն երկրներում, որտեղ դրանց ցուցանիշը 70%-ից բարձր է, հոսպիտալացման ու մահացության ցուցանիշներն ավելի նվազ են աճում։ Նա նշել է, որ պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանված նաև հանգստյան օրերին և շաբաթ ու կիրակի ևս կարելի է պատվաստվել։ Հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302,450 -ի: Մահվան 49 դեպք է գրանցվել, 38-ը՝ կորոնավիրուսից և մահվան 11 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6189 դեպք կա, այլ պատճառով՝ 1280: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |