«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը կդադարեցվի

«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը կդադարեցվի

PanARMENIAN.Net - «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Այդպիսի որոշում է կայացվել կառավարության նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, ասել է, որ վերոնշյալ ՔԿՀ-ներում կալանավորների համար անմարդկային պայմաններ էին։ Նա հավելել է, որ Հայաստանի ՔԿՀ-ները «հանցագործ արտադրող ձեռնարկություններ են»:

«Մարդը կարող է պատահական մի միջադեպով ընկնի այնտեղ ու դուրս գա որպես պրոֆեսիոնալ հանցագործ», - ասել է վարչապետը։

Ներկայացնելով «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները փակելու որոշման նախագիծը՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել է, որ արդյունքում կխնայվի 1,200,000,000 դրամ:

Նա նշել է, որ խնայված գումարով հնարավոր կլինի բարելավել պայմանները ՀՀ մյուս 10 ՔԿՀ-ում։

Նա տեղեկացրել է որ ՔԿՀ-ներում 5346 տեղ կա, որից համալրված է 2113-ը:

«Գրեթե բոլոր ՔԿՀ-ներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը», - ասել է Անդրեասյանը:

Նախարարը նշել է նաև, որ կրճատվելու է 280 հաստիք, որից 70-ը տեղափոխվելու է այլ ՔԿՀ-ներ, 50-ը՝ Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը՝ կադրերի ռեզերվ։

Հայաստանում 12 քրեակատարողական հիմնարկ կա։ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների փակվելուց հետո կմնա 10-ը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---