Երևանի համար 100 ավտոբուս կգնվի․ Վարկը կտրամադրի ՎԶԵԲ-ը

Երևանի համար 100 ավտոբուս կգնվի․ Վարկը կտրամադրի ՎԶԵԲ-ը

PanARMENIAN.Net - Տրանսպորտային ցանցի հետ կապված խնդիրները լուծելու նպատակով կառավարության որոշմամբ Երևանի համար 100 ավտոբուս կգնվի։ Գործադիրը հավանություն է տվել ՀՀ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը։

Ներկայացնելով նախագիծը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ համաձայնագրերը վերաբերում են 25 մլն եվրոյին, որից 20 մլն-ը վարկ է, իսկ 5 մլն-ը՝ դրամաշնորհ, որով ձեռք է բերվելու 100 հատ 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուս:

Նա տեղեկացրել է նաև, որ խորհրդատվական ընկերության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ ձեռք բերել Երևանի երթուղային ցանցի համար։

Սանոսյանը հավելել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ են ընթանում 2019թ. գարնանից և, նախնական գնահատմամբ, ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ է լինելու 120-150 մլն եվրո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Երևանի տրանսպորտային ամբողջ համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---