Արցախին 13.5 մլրդ դրամ կհատկացվի

Արցախին 13.5 մլրդ դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությանը 13.5 մլրդ դրամ կհատկացվի, որից 12․2 մլրդ դրամ՝ միջպետական վարկի տեսքով։ Այդ մասին որոշում է կայացվել է գործադիրի նիստում։

Հատկացվող գումարից 1․3 մլրդ դրամը տրամադրվելու է անհատույց՝ 2021թ. նոյեմբերին Արցախի բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար:

Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչև 2025-ի հունվարի 1-ը մարման ժամկետով։ Այն նախատեսված է Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման համար։

Հետպատերազմյան շրջանում Արցախին ընդհանուր մոտ 120 մլրդ դրամ է փոխանցվել։ Սա 5-րդ միջոցառումն է Արցախի կարիքների համար։ Այն միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը եւ տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---