Գրիգորյան․ Այժմ հստակ չէ՝ որ քարտեզն է հիմք ընդունվելու սահմանազատման համար

Գրիգորյան․ Այժմ հստակ չէ՝ որ քարտեզն է հիմք ընդունվելու սահմանազատման համար

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով սահմանազատման հարցին, ասել է, որ այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար։

Նա շեշտել է, որ իրավական հիմք ունեցողը 20-ականների քարտեզն է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Քարտեզների միջև տարբերություն կա։ Քարտեզ ասելով, երբ մենք նկատի ունենք իրավական հիմքով քարտեզը, միակ իրավական հիմք ունեցող հիմնական քարտեզը 20-ականների քարտեզն է, մի մասն ասում է՝ 26 թվականի, մի մասն ասում է՝ 29 թվականի։ Այս հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է», - մանրամասնել է Գրիգորյանը:

Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Խորհրդային Միության տարիներին առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 20-ականներին է սկսվել, և հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է այդ թվականների քարտեզը:

«Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 20-ականներին է սկսվել՝ 26-27-ին, ավարտվել է 29-ին, և դրանից հետո հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը», - նշել է նա:

Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտել է, որ հայկական կողմի համար որևէ խանգարող հանգամանք չկա սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու համար: Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ Հայաստանը պատրաստ է դեմարկացիայի ու դելիմիտացիայի։ Հայկական կողմը սպասում է դրական ազդակի. «Սպասում ենք դրական ազդակ այդ մասով Ադրբեջանից, կարծես թե սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այդ մասով առաջ գնալ»,-ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման խնդիրներին, հայտարարել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել։ Նա ասել էր, որ քարտեզները գտնվում են ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---