ՊՆ․ Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով 4 զինվոր թեթև վիրավորվել է

ՊՆ․ Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով 4 զինվոր թեթև վիրավորվել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին` ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 4 զինծառայող։

Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---