1 նոյեմբերի 2021 - 10:51 AMT
Թորոսյան․ Պատվաստվածները 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումների արդյունավետությանը, գրել է, որ պատվաստվածները 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից:

Նա նշել է, որ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար:

«Ըստ այդ տվյալների, ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների`

• 6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով,

• 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ առողջապահության նախարարի 2020-ի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Նախատեսված են որոշ բացառություններ։