Գույքահարկի մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է․ Չմուծելու դեպքում տուգանք կգա

Գույքահարկի մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է․ Չմուծելու դեպքում տուգանք կգա

PanARMENIAN.Net - Հարկերի, այդ թվում գույքահարկի, մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է: Հարկը չմուծելու դեպքում 720 օր 0.04 տոկոս տուգանք կգա քաղաքացիների վրա, դրանից հետո համայնքը հնարավորություն կունենա դատարան դիմել և ստանալ գումարը, տեղեկացնում է 1lurer.am-ը։

2021-ի հունվարի մեկից անշարժ գույքի համար հարկ վճարելը դարձել է պարտադիր:

Մինչև 2021-ը գոյություն ուներ տվյալ ոլորտի 2 տեսակի հարկ՝ հողի և գույքի:

Գույքահարկ տալիս էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը անցնում էր 3 մլն դրամը, իսկ մինչև 2021-ը Հայաստանում գործող կադաստրային արժեքները սահմանված են եղել 90-ական թվականներին:

Օրենքի փոփոխությամբ, 2021-ից 2 հարկը միավորվում է մեկում և կոչվում անշարժ գույքի հարկ: Այս պարագայում արդեն վերացվել է կադաստրային արժեքի շեմը, միաժամանակ վերանայվել նաև անշարժ գույքի կադաստրային արժեքը: Հիմա այն հաշվարկվում է շուկայական գնին մոտեցված արժեքով:

Նախկին հաշվարկներով կենտրոնում՝ առաջին գոտում գտնվող 1 քմ հողի հարկը կազմում էր 2000 դրամից փոքր-ինչ ավելի: Կադաստրի կոմիտեի ղեկավարի պնդմամբ, այդ արժեքն այսօրվա գների հետ համարժեք չէր:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների և գույքահարկի բարձրացման արդյունքում՝ 580,000 քաղաքացի 2021-ից սկսել է գույքահարկ վճարել։ Ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի:

 Ուշագրավ
Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
---