2022-ի «Ավրորա» մրցանակի համար 633 առաջադրում է ստացվել 62 երկրից

2022-ի «Ավրորա» մրցանակի համար 633 առաջադրում է ստացվել 62 երկրից

PanARMENIAN.Net - «Ավրորա» համաշխարհային մարդասիրական 7-րդ մրցանակի առաջադրումների փուլն ավարտվել է: 2022-ի մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան և Ուկրաինա:

Առաջադրումները կուսումնասիրի փորձագետների խորհուրդը: Նրանք կկազմեն այն հավակնորդների վերջնացուցակը, որոնք դրսևորել են բացառիկ խիզախություն ու նվիրում և մեծ ազդեցություն են թողել՝ փրկելով մարդկանց:

Այնուհետեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կդիտարկի հայտերը և կընտրի 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին:

«Ընտրող հանձնաժողովի իմ ընկերների հետ մենք միշտ բուռն քննարկում ենք ունենում «Ավրորայի» հերոսներին և, ի վերջո, դափնեկրին ընտրելիս՝ փորձելով տարբերակել գնահատանքի արժանի բարության, տոկունության և գթասրտության այդքան շատ օրինակները:

Ինչևէ, այդ գործընթացը նաև մեծագույն բավարարվածություն է պատճառում և մեծ առավելություն, որ կարող ես լույս սփռել անհավանական, մարդկանց կյանքը փոխող ջանքերի վրա»,- նշել է հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:

2022-ի «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն գալիք ապրիլի 24-ին։

2022-ի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը տևել է մինչև հոկտեմբերի 31-ը։ Յուրաքանչյուր ոք կարող էր առաջադրել թեկնածուներ, որոնք, իրենց կարծիքով, հաղթահարել են լուրջ մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---