Բոքսի ԱԱ-ում Բաչկովին հաղթանակ է շնորհվել՝ ֆեդերացիայի բողոքարկումից հետո

Բոքսի ԱԱ-ում Բաչկովին հաղթանակ է շնորհվել՝ ֆեդերացիայի բողոքարկումից հետո

PanARMENIAN.Net - Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկ Հովհաննես Բաչկովի ու Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին վերջինիս՝ չնայած Բաչկովի առավելությանը։

Սակայն մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո, մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու ¼ եզրափակչի Բաչկով-Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին, հայտնում է ֆեդերացիան:

Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվել է: ԱԱ կիսաեզրափակչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ, այսինքն՝ երկու բրոնզե մեդալն ապահովված է: Սա նույնպես բացառիկ երևույթ է հայկական բռնքամարտի պատմության մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---