4 նոյեմբերի 2021 - 11:54 AMT
ՌԴ-ն հավանություն է տվել ՀՀ հետ միջտարածաշրջանային գործակցության 2022-2027 թթ. ծրագրին

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ միջտարածաշրջանային գործակցության 2022-2027 թվականների ծրագրին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կառավարությունը հավանություն է տվել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության առաջարկին, որը քննարկվել է ՌԴ ԱԳՆ-ի և գործադիր իշխանության շահագրգիռ այլ մարմինների հետ:

Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել Հայաստանի հետ միջտարածաշրջանային գործակցության 2022-2027 թվականների ծրագիրը: