Փոխնախարար. Առաջիկայում ՀՀ-Ադրբեջան ԱԳ նախարարների նոր հանդիպում է հնարավոր![]() 4 նոյեմբերի 2021 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Հայաստան-Ադրբեջան արտաքին գործերի նախարարների միջև կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման համար: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացման ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ արդյունքներ կան: «Կարծում եմ` ամենամեծ արդյունքը սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ՀՀ արտգործնախարար-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ առանձին հանդիպումն էր, որին հետևեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Համանախագահները հանդիպումից հետո հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կրկին վերահաստատեցին, որ իրենք գործում են իրենց մանդատի շրջանակում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Կարծում եմ, այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է»,- ասել է Գևորգյանը, հայտնում է «Արմենպրեսը»: Գևորգյանի խոսքով՝ հայկական կողմը շարունակելու է ջանալ այս ուղղությամբ: «Կարծում եմ՝ մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկման համար»,- նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |